Թուրքական ռազմական ինքնաթիռն Էգեյան ծովն է ընկել

104

KT-1 ռազմական ուսումնական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ: Օդանավն ընկել է Էգեյան ծովը: Երկու օդաչուներին հաջողվել է փրկվել, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Նախարարության տվյալներով, ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իզմիր նահանգի Ֆոչա շրջանում՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Միջադեպի պատճառները պարզվում են: