Զախարովան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու հնարավոր հետևանքների մասին

80

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի երկրի հարավ-արևելքում լայնածավալ էսկալացիայի, գտնում է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Դիվանագետը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան Կիևին կոչ է անում սադրանքների չգնալ, այլ հետևել Մինսկի պայմանավորվածություններին:

Նա ավելացրել է, որ իրավիճակի սրումը սպառնում է անդառնալի հետևանքներով Ուկրաինայի պետականության համար, իսկ երկրի իշխանություններն ապրում են պատրանքներով`խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հետ կապված: հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ВКонтакте էջը:

«Դաշինքին հիպոթետիկ անդամակցությունը, հակառակ Կիևի սպասելիքների, ոչ միայն չի հանգեցնի Ուկրաինայի համար խաղաղության, այլ, ընդհակառակը, առաջ կբերի իրավիճակի լայնամասշտաբ էսկալացիա հարավ-արևելքում և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների ուկրաինական պետականության համար», ամփոփել է Զախարովան: