Երկու ավիաընկերություններ դադարեցրել են Boeing 737 MAX-ի չվերթները

87

Այսօր ԱՄՆ երկու ավիաընկերություններ՝ Southwest Airlines-ը և American Airlines-ը, հայտարարեցին, որ իրենց Boeing 737 MAX ինքնաթիռներից մի քանիսի չվերթները կդադարեցվեն:

Այս որոշումնն ընդունվել է այն բանից հետո, երբ Boeing-ը նախապես նույն օրը իր 16 հաճախորդներին տեղեկացրել էր այս մոդելի որոշ օդանավերում էլեկտրական սարքավորումների խնդիրների հնարավոր առկայության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Boeing 737 MAX-ի շահագործումն ավելի վաղ դադարեցվել էր տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք երկու խոշոր աղետի պատճառ էին դարձել: