Եթե ՀՀ իշխանությունները ունենան պետական մտածողություն և սկզբունքներ, միանշանակ կկարողանան նոյեմբերի 9-ից հետո հենց այնպես հանձնված 260քկմ այդ տարածքը հետ բերել.Նաիրի Հոխիկյան

79

Քարվաճառի ջրհավաք ավազանը’ Ալ լճերով, Ծար գյուղի հարակից տարածքով և Արփա, Որոտան, Թարթառ, Խաչեն գետերի ակունքներով հանդերձ պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և միջազգային իրավունքի հիման վրա պետք է վերադարձվեն ՀՀ-ին։

Եթե ՀՀ իշխանությունները ունենան պետական մտածողություն և սկզբունքներ, միանշանակ կկարողանան նոյեմբերի 9-ից հետո հենց այնպես հանձնված 260քկմ այդ տարածքը հետ բերել։

Ինքս գաղափարակից ընկերնեչի ու գործընկերների հետ տևական ժամանակ ոչ միայն բարձրաձայնում եմ դա, այլև հստակ քայլեր ձեռնարկում։ Հայաստանի անվտանգությունն է պահանջում տեր լինել այդ տարածքին։