«Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից»․ Գագիկ Համբարյան

88

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գերիների վերադարձի կեղծ տեղեկությունը տարածվել է իշխանական կայքի կողմից (լուսանկար)
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսվածը ևս մեկ անգամ խայտառակվեց…
Իրենց ընտանիքին և քայլիստներին սպասարկող լրատվամիջոցներից մեկը, ինչպես նաև Նիկոլի մամլո խոսնակ Մանեն, կեղծ և չստուգված տեղեկությունններ էին տարածել, թե Բաքվից մեր գերիներին (վերադարձվող գերիների թիվը մինչև վերջ չէր նշվում) Երևան բերող ինքնաթիռը մեկ ժամից վայրէջք է կատարելու «Էրեբունի» օդանավակայանում… Սակայն, քիչ առաջ դավաճան վարչապետի տեղակալի գրասենյակը հաստատեց «Հրապարակ»-ի լուրը, որ ինքնաթիռը Երևան դատարկ է վերադարձել…
Նիկոլի և դրա թիմակիցների ինքնագովազդվելու մոլուցքը բերեց այս խայտառակությանը…
Առանց տեղեկատվության ճշգրտման իրենց սպասարկող լրատվամիջոցով ապատեղեկատվություն են տարածում, որի արդյունքում «Էրեբունի» օդանավակայանի մոտ հավաքվում են գերիների բազմաթիվ հարազատներ, բարեկամներ և ընկերներ…
Ավելին չեմ գրի…Պատկերացնում եմ այդ մարդկանց վիճակը,երբ իմանում են, որ նրանց խաբել են…
Որպեսզի պատկերացնեք, թե գերիների վերադարձի վերաբերյալ կեղծ և չստուգված տեղեկատվություն տարածող կայքը որքան մոտ է դավաճան Նիկոլին, ընդամենը բերեմ մեկ փաստ. Նիկոլ Անհողի տղան վերջերս հենց այս կայքին էր տվել իր հարցազրույցը…
Հ.Գ. Գրեթե բոլոր լրատվամիջոցները հենց այս կայքին հղում տալով են հրապարակել այս ապատեղեկատվությունը…»։