Բլինկենը բացատրել է ԱՄՆ-ի մոտեցումը ՌԴ-ի առնչությամբ

108

Ամերիկյան վարչակազմը Մոսկվայի հետ հարաբերություններում առաջնորդվում է պրագմատիզմի սկզբունքներով։ Սա այն եզրակացությունն է, որը մեջբերում է Washington Post-ի արտաքին քաղաքականության մեկնաբան Դեվիդ Իգնատիուսը իր հոդվածում`հիմնված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հարցազրույցի վրա։

«Նախագահը շատ սթափ է վերաբերվում երկու բանի», ասել է ԱՄՆ պետքարտուղարը`բացատրելով, թե ինչու է Բայդենը մի կողմից դրական պատասխան տվել այն հարցին, արդյոք համարում է «մարդասպան» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, իսկ մյուս կողմից պատրաստ է աշխատել նրա հետ: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պետք է «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի վերջինիս ձեռնարկած թշնամական գործողությունների համար», բայց միևնույն ժամանակ բաց մնա փոխգործակցության համար «այն ոլորտներում, որտեղ ընդհանուր շահերից կբխի Ռուսաստանի հետ աշխատելը»: