Բանակում հազարավոր զոհերի պատճառ դարձած իշխանությունները «կանաչ լույս» են տալիս բանակից «փախածներին»

40

Իշխանությունները հերթական նախագիծն են դրել շրջանառության մեջ, ըստ որի` հնարավորություն է տրվում ՀՀ Զինված ուժերում պարտադիր ժամկետային ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Ստացվում է, որ քրեական պատասխանատվության ենթակա ՀՀ քաղաքացին, որը խուսափել է Սահմանադրությամբ նախատեսված պարտադիր ժամկետային ծառայությունից, հնարավորություն է ստանում վճարել որոշակի չափով գումար, ազատվել քրեական պատասխանատվությունից և դարձյալ լքել երկիրը:

Նման նախագծեր, առաջարկություններ տարբեր տարիներին եղել են, սակայն հաշվի առնելով վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները և հասարակության շրջանում գերիշխող տրամադրությունները տվյալ նախագիծը հետպատերազմյան Հայաստանի համար հերթական «ականն» է` նպատակ ունենալով նսեմացնելու և արժեզրկելու բանակը:

Ավելին՝ https://antifake.am/am/news/10814