Աֆրիկյան միությունը հրաժարվում է գնել AstraZeneca-ի պատվաստանյութը

82

Աֆրիկյան միությունը հրաժարվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու իր ծրագրերից: Աֆրիկյան միությունը ավելի վաղ նախատեսում էր գնել Հնդկաստանի շիճուկային ինստիտուտի պատրաստած AstraZeneca-ի պատվաստանյութը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի տնօրեն Ջոն Նկենգասոնգին:

Նրա խոսքերով, ուսումնասիրվում է AstraZeneca-ի պատվաստանյութի փոխարինման հնարավորությունը Johnson & Johnson դեղագործական խմբի պատրաստուկով:

Միևնույն ժամանակ, կենտրոնի տնօրենը նշել է, որ Հնդկաստանի շիճուկային ինստիտուտից աֆրիկյան երկրներ AstraZeneca-ի պատվաստանյութերի մատակարարումը կշարունակվի միջազգային COVAX ծրագրի շրջանակներում: