Արսեն Թորոսյանն ու Ռուստամ Բադասյանը պարտվեցին․ «Ժողովուրդ»

52

«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեցին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։


Գաղտնիք չէ, որ կառավարությունում Թաթոյանի դեմ արշավ էր սկսել Արսեն Թորոսյանը, իսկ խորհրդարանում էլ՝ պատգամավորների այն հատվածը, որոնք գտնվում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազդեցության տակ։ Բայց այս հաղթանակը չի նշանակում, որ առաջիկայում կրկին հարձակումներ չեն լինի Արման Թաթոյանի ուղղությամբ:

Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը դեռ առողջապահության նախարար եղած ժամանակից է թիրախավորել Թաթոյանին, քանի որ ՄԻՊ-ը քննադատել էր Առողջապահության նախարարության գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով: Ու պարզվում է` հենց Թորոսյանն էր առաջարկել այլևս Թաթոյանին չկանչել կառավարության նիստերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: