Ապրիլի 14-ին կայանալիք մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների մրցույթին կմասնակցի 3 ընկերություն

45

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 14-ը: Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե:

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մուտքը լինելու է փակ։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կապահովի մրցույթների անցկացման ուղիղ հեռարձակում, որը հասանելի կլինի բոլորի համար։

Մրցույթի մասնակիցնելու են՝ «Փաստինֆո» ՍՊԸ, «Հայկական 2-րդ հեռուստաալիք» ՍՊԸ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ:

«Ա1+»-ն այլեւս հայտ չի ներկայացրել մրցույթի մասնակցելու համար՝ հանրապետական սփռման մրցույթում բավարար ձայներ չստանալուց հետո: