ԱՄՆ պատվաստումների երկու կենտրոն կասեցրել է Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումը

122

Կոլորադոյում և Հյուսիսային Կարոլինայում Centura Health-ի պատվաստումների կենտրոնները կասեցրել են Johnson & Johnson-ի կորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը մի քանի հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով: Այս մասին հայտարարել է CBS հեռուստաալիքը:

Դրա համաձայն, չորեքշաբթի օրը Կոլորադոյի Դենվեր քաղաքում 11 մարդ Johnson & Johnson-ով պատվաստումներից անմիջապես հետո գլխապտույտ կամ սրտխառնոց է ունեցել: Հինգշաբթի օրը Հյուսիսային Կարոլինայում մի քանի մարդ նույն ախտանիշներն է ունեցել:

«Այս փուլում մենք հիմքեր չունենք կարծելու, որ պատվաստանյութի հետ ինչ-որ բան այն չէ: Սա մեկ արտադրողի պատվաստանյութի օգտագործման ժամանակավոր դադարեցում է, որպեսզի կարողանանք հետաքննություն անցկացնել», հեռուստաալիքը մեջբերում է Centura Health-ի ներկայացուցչին: