ԱՄՆ-ից ռուս դիվանագետները հնարավոր է արտաքսվեն

101

ԱՄՆ-ն ավարտել է  Ռուսաստանին վերագրվող «թշնամական» գործողությունների, մասնավորապես ՝ կիբերհարձակումների և ընտրությունների միջամտության հարցի  վերանայումը:

Այժմ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուսումնասիրում է նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման և ռուս դիվանագետների արտաքսման հարցը: Այս մասին տեղեկացնում է Բլումբերգը:Գործակալության նյութում նշվում է, որ արտաքսումը դիտարկվում է «դիվանագիտական ​​քողի» տակ ԱՄՆ-ում  գտնվող Ռուսաստանի «հետախուզական սպաների» նկատմամբ: Բացի դրանից,  ուսումնասիրվում են պատժամիջոցները Կրեմլին մոտ կանգնած անձանց և գործակալությունների, որոնք, ենթադրաբար, ներգրավված են եղել ընտրություններին միջամտելու մեջ:Մարտի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մոտ է Ռուսաստանի «թշնամական» գործողությունների վերանայման ավարտին և մտադիր է լուրջ միջոցներ ձեռնարկել: Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը տեսնում է ռուսական ագրեսիայի տարբեր օրինակներ ՝ հակերային հարձակումներ, ընտրություններին միջամտություն ու  քիմիական զենքի օգտագործում: