Աբսուրդի նոր ռեկորդ՝ «ՔՊ»-ականներից. գերիների վերադարձի տապալման մեջ «մեղադրվում է» երկրորդ նախագահը

119

«ՔՊ» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ Նաիրի Փեթակչյանը գերիների վերադարձի ձախողման մեջ մեղադրում է ոչ Ադրբեջանի նախագահ Ալիևին, ոչ էլ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանին, այլ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «ՔՊ»-ականն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշեք քոչի հարցազրույցը ու սաղովի լռենք»,- հավելելով, որ չի զարմանա, եթե երկրորդ նախագահի «մատը» գերիների վերադարձի տապալման հարցում «խառը լինի»։

«ՔՊ»-ականն իր հաջորդ գրառմամբ արդեն մեղադրել է Ալիևին ու Պուտինին գերիների վերադարձը տապալելու մեջ։ Եվ որքան էլ տարօրինակ լինի, մեղադրել է «հիմարներին», որոնք գերիների թեման մեկնաբանում են «իրենց քաղաքական նախասիրություններին համահունչ»՝ «մոռանալով, որ ընդամենը րոպեներ առաջ ինքն էր մեղադրում Ռոբերտ Քոչարյանին։ Հայտնվելով «հիմար» իրադրության մեջ՝ Փեթակչյանը ջնջել է իր նախորդ գրառումը։

Ավելին՝ https://antifake.am/am/news/10822