«Ա՜յ անխիղճներ, հազար անգամ ճշտեք, գնացեք դիմավորեք այդ մարդկանց որդիներին, հետո ձեր «հակառակորդի» հետ խաղեր տվեք». Արփինե Հովհաննիսյան

35

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հույսի վաճառական մարդասպանները շարունակում են իրենց ծաղրը հայ ազգի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է խաղալ այդ մարդկանց զգացմունքների հետ: Ինչպես!!!!

Ա՜յ անխիղճներ, հազար անգամ ճշտեք, գնացեք դիմավորեք այդ մարդկանց որդիներին, հետո ձեր «հակառակորդի» հետ խաղեր տվեք: Ո՞վ է պատասխանատու այդ մարդկանց ապրումների համար»: