G20․ համաշխարհային տնտեսությունը բարելավման նշաններ է ցույց տալիս

30

Համաշխարհային տնտեսական իրավիճակը բարելավվում է, բայց շատ դանդաղ, ասվում է G20-ի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների եզրափակիչ հայտարարության մեջ:

«G20-ի անդամները խոստովանում են, որ գլոբալ տնտեսական իրավիճակի բարելավման նշաններ կան 2020 թ. զգալի անկումից հետո: Դա կարող է վերագրվել պատվաստումների արշավի մեկնարկին, ինչպես նաև տնտեսությանն աջակցելու քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճը մեծապես կախված է անորոշությունից և անկայունությունից, ինչպես նաև տարբեր երկրների միջև մեծ տարբերությունից», ասվում է «քսանյակը» նախագահող Իտալիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կայքում տեղադրված փաստաթղթում։