1986թ. ապրիլի 8-ին Միխայիլ Գորբաչովը շրջանառության մեջ դրեց «Պերեստրոյակա»-ն

113

Վերակառուցումը կամ Պերեստրոյկան (ռուսերեն՝ перестройка ( արտասանություն)) 1986 թ.-ին Սովետական կոմունիստական կուսակցության կողմից իրականացվող քաղաքական շարժում էր, որի հիմնադիրն էր այդ ժամանակվա առաջնորդ Միխայիլ Գորբաչովը։ Վերակառուցումը իրենից պետք է ներկայացներ տնտեսական բարեփոխումների մի համակարգ։ Ըստ մի շարք պատմաբանների՝ վերակառուցումը հանդիսացավ ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր բաղադրիչներից մեկը։Վերակառուցմանը նվիրված խորհրդային փոստային նամականիշ (1988)

ԽՍՀՄ-ում ցանկացած տնտեսություն գտնվում էր պետության ձեռքում, և չկային սեփական հողատարածքներ կամ բիզնեսներ։ Սակայն «պերեստռոյկայով» նույնիսկ արտոնություններ էին տրվում որոշ մարդկանց ստեղծելու և սեփականաշնորհելու որևէ հիմնարկ։ Այդ ամենն արվում էր երկրի տնտեսական վիճակը բարելավելու համար, սակայն գործը հաջողությամբ չպսակվեց և մի քանի տարի անց Խորհրդային Միությունը փլուզվեց։