Ռուսաստանը մտադիր չէ ամեն գնով լինել Եվրոպայի հետ

32

Ռուսաստանը չի պատրաստվում «ամեն գնով լինել Եվրոպայի հետ», բայց երկիրը բաց է կառուցողական երկխոսության համար և «դռները բաց է պահում» Եվրոմիության համար: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Պատրուշևը նաև աջակցում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին Եվրոմիության հետ հարաբերությունների խզման հնարավորության մասին: «Փակ դռներ մենք չենք թակելու, բայց պատրաստ ենք համագործակցության», իր դիրքորոշումը բացատրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

«Մենք պատրաստ ենք եվրոպական գործընկերներին տեսնել մեզ հետ նույն սեղանի շուրջ առանցքային տարածաշրջանային խնդիրների լուծման համար», նշել է նա: «Մենք պատրաստ ենք համագործակցել տնտեսության, գիտության, մշակույթի, տեխնոլոգիայի ոլորտներում։ Այսօր, համաճարակի ֆոնին, դա հատկապես կարևոր է. այժմ Եվրոպան օգնության կարիք ունի, եվրոպական շատ երկրներ մեզ խնդրում են պատվաստանյութերով կիսվել իրենց քաղաքացիների կյանքը փրկելու համար», նշել է Պատրուշևը: «Եվ եթե մեր օգնությունն անհրաժեշտ է, ապա մենք պատրաստ ենք դա տրամադրել»: