Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

21

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայց են ներկայացրել ընդդեմ ՀՀ-ի և Նիկոլ Փաշինյանի:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։

Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։

Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։