ՌԴ-ում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել

98

🟢 ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան հայտարարել է, որ ՌԴ-ում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել: «Այսօր մենք առաջարկում ենք արտահանել մի շարք ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետախուզական համալիր: Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել մատակարարումները»,- նշել է Ռեշետնիկովան։

@combatanalytics
@combatanalytics_rus