ՌԴ-ում բնակվող արցախահայ փաստաբանը պատռել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» տված շնորհակալագիրը(տեսանյութ)

77

ՌԴ-ում բնակվող փաստաբան, արցախահայ Ալեքսան Խունդկարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռեց «Հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից ստացած շնորհակալագիրը, քանի որ այդ կազմակերպությունը Մոսկվայում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

 «Հայերի միությունն ինձ շնորհակալագիր է տվել՝ հայերին օգնելու համար։ Այսօր, երբ տեսա, որ մարդիկ, որոնք այդ ասոցիացիայից են, հավաքվել ու հանդիպել են կապիտուլյանտի հետ, որը հանձնել է մեր հայրենիքը, իմ հայրենիքը, իմ Արցախը, ես այդ ասոցիացիայի հետ չեմ ուզում առնչություն ունենալ»,-հայտարարեց Խունդկարյանը՝ նշելով, որ, իր խոսքով, կապիտուլյանտի հետ ՌԴ-ի բոլոր հայերի անունից հանդիպելն առնվազն ոչ պրոֆեսիոնալ է։

Տեսանյութը դիտեք այս հղումով․ https://www.facebook.com/alexan.khondkaryan.9/videos/2318157611649301