Պեսկով. Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների հաստատման կողմնակից

196

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու կողմնակից, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդհանուր առմամբ, չնայած Վաշինգտոնի կողմից արված բոլոր կոշտ հայտարարություններին և թշնամական դրսևորումներին, նախագահ Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների կառուցման հետևողական կողմնակիցը, առնվազն այն ոլորտներում, որոնք մեզ համար ձեռնտու են», Պեսկովի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքական ուղեգծի անկանխատեսելիությունն ու ագրեսիվությունը հնարավորություն են տալիս գործնականում ցանկացած բառապաշար օգտագգործել այն նկարագրելու համար: