Նեդ Փրայս․ «ԱՄՆ-ն ցանկանում է կանխատեսելի հարաբերություններ ՌԴ-ի հետ»

257

ԱՄՆ-ը ցանկանում է կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Այո, մենք խորը տարաձայնություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ», ասել է նա: Միևնույն ժամանակ, ըստ Փրայսի, Վաշինգտոնը ցանկանում է «Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ, որոնք կլինեն և կայուն, և կանխատեսելի»:

«Եվ մենք կարծում ենք, որ դիվանագիտությունը կարևոր գործիք է այնպիսի հարաբերությունների հաստատման համար, որոնք միաժամանակ կայուն կլինեին և կանխատեսելի», ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: