Մոսկվայում Փաշինյանի և իբր հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպում է բեմականացվել. Mediaport

65

Mediaport-ը պարզել է, որ հանդիպման մասնակիցների ապահովման գործը ստանձնել է «Հայ իրավաբանների միավորման» ղեկավար Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը ԵԱՏՄ-ում պաշտոն է խոստացել: Mediaport-ին հաջողվել է պարզել, որ Շահեն Պետրոսյանն անձամբ չի մասնակցում հանդիպմանը՝ իրեն ապահովագրելու համար:

Ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել շուրջ 25 մարդու, որոնց ցուցակը փոխանցել է հյուրանոցի անվտանգության աշխատակիցներին և հրահանգվել է արգելել կողմնակի անձանց մուտքը սրահ:

Փաշինյանին տրվելիք հարցերը մասնակիցներին բաժանվել են նախօրոք և յուրքանչյուր մասնակցի անվան դիմաց գրված է հարցը, որը պիտի ուղղի Նիկոլ Փաշինյանին: