Հռոմի Պապը պատվաստանյութերն անվանել է «համաճարակի դեմ պայքարի հիմնական զենք»

64

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին արտահայտել է իր աջակցությունը կորոնավիրուսային պատվաստանյութերին, որոնք նա անվանել է «համաճարակի դեմ պայքարի հիմնական զենք»: Այս մասին նա գրել է Twitter-ում՝ կապված Առողջության համաշխարհային օրվա հետ:

«Բոլորը, հատկապես առավել թույլ մարդիկ, օգնության կարիք ունեն: Միայն միասին կարող ենք կառուցել ավելի արդար և առողջ աշխարհ: Մենք բոլորս կոչված ենք պայքարելու համաճարակի դեմ, և պատվաստանյութերն այս պայքարի հիմնական զենքն են», գրել է նա:

Հայտնի է, որ 84-ամյա Ֆրանցիսկոսը պատվաստվել է Pfizer–ի պատվաստանյութով: