Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Արթուր Ճաղարյանը

50

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:

2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: