Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարել

65


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե որոշման հիմքում դրված է մարդասիրության ու համերաշխության սկզբունքը։

«Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչև պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից ու զորահավաքային զորակոչից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ», – ասաց նախարարը։

@combatanalytics
@combatanalytics_rus