Լավրով․ ԵԱՏՄ շրջանակներում անհրաժեշտ են պատվաստումների վկայականների ընդհանուր կանոններ

101

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում անհրաժեշտ է պատվաստումների վկայականների ընդհանուր կանոնների մշակում, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այդ փաստաթուղթը չպետք է սահմանափակի տեղաշարժի ազատության իրավունքը, այլ ցույց տա դրա տիրոջ առողջական վիճակը։

Նախարարը նշել է, որ պատվաստումների անձնագրերի մասին խոսակցությունները երկար ժամանակ է, ինչ շարունակվում են: «Դրանք սկսվել են Եվրոպական Միությունում, և հետո այդ քննարկումը վիճահարույց մեկնաբանություններ է առաջացրել, քանի որ․․․ պատվաստանյութերի անձնագրերը սահմանափակում են մարդու իրավունքները, ներառյալ ճանապարհորդելու իրավունքը, և հենց այդ գաղափարն էր սկզբում քննարկում Եվրոմիությունը», Լավրովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: