Լավրովը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել է անվստահելիության մեջ

106

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները անվստահելի գործընկերներ են: Ռուսաստանը չի կարող հույսը դնել նրանց տրամադրության վրա պետության համար առանցքային ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան չի վստահում կանխատեսելի երկկողմ հարաբերություններ կառուցելու ցանկության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններին:

«Մենք լսում ենք, որ այժմ Պետդեպարտամենտի պաշտոնյան ինչ-որ հայտարարություններ է արել, որ պատժամիջոցներ կլինեն, բայց ԱՄՆ-ն շահագրգռված է Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններում: Բառերը համոզիչ չեն հնչում, կսպասենք կոնկրետ գործողություններին», նախարարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ» գործակալությունը:

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է արձագանքել ԱՄՆ բոլոր անբարյացակամ քայլերին: