Զելենսկին ժամանել է Դոնբաս և մտադիր է այցելել զինվորականների դիրքերը

130

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնբաս և ծրագրում է այցելել ուկրաինացի զինվորականների դիրքերը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է պետության ղեկավարի աշխատակազմը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքային ուղևորություն է սկսել դեպի Դոնբաս: Երկրի ղեկավարը կայցելի առաջնագծի դիրքեր, որտեղ վերջերս համակարգված կերպով խախտվել է համապարփակ և կայուն հրադադարը, և որտեղ հակառակորդի գնդակոծության արդյունքում սպանվել և վիրավորվել են ուկրաինացի պաշտպաններ»:

Գրասենյակը հավելել է, որ Զելենսկին գնում է Դոնբաս որպես գերագույն գլխավոր հրամանատար, զինվորականների հետ հաղորդակցվելու և պաշտպանների բարձր ոգու պահպանման համար: