Գերմանիան մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել «Սպուտնիկ V»-ի գնման հարցը

69

Գերմանիայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ նախնական բանակցություններ սկսել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման շուրջ:

Իրազեկ աղբյուրի համաձայն, Եվրահանձնաժողովը ապրիլի 7-ին տեղեկացրեց ԵՄ երկրների առողջապահության նախարարներին, որ միությունը ներկայումս մտադիր չէ բանակցություններ վարել և հնարավոր ապագա մատակարարումների վերաբերյալ նախնական պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես դա եղավ այլ պատրաստուկների դեպքում:

Այս առնչությամբ, Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանն առցանց նիստի ժամանակ ասել է, որ Գերմանիան ցանկանում է ռուսական կողմի հետ նախնական քննարկումներ սկսել պատվաստանյութի մատակարարումներ ապահովելու երկկողմ համաձայնագրի շուրջ: Երկրի իշխանությունները նախատեսում են պարզել, թե որքան պատվաստանյութ Ռուսաստանը կկարողանա տրամադրել և ինչ ժամկետում, հայտնում է Reuters-ը։