Բանակում ծառայությունից «թռածները» ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում են կայացրել պարտադիր զինծառայությունից խուսափածների hամար

61

Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Բանակում ծառայությունից «թռածները» ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում են կայացրել պարտադիր զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում կիրառել: Սակայն, պատերազմի օրերին, երբ պահն ավելի քան օրհասական էր, և տարբեր ուժերի կողմից հորդորներ էին հնչում համաներում կիրառել, այն տեղի չունեցավ: Ինչո՞ւ… Հուսամ, որ հետագայում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը մանրամասն կպարզի բոլոր հանգամանքները:

Ինչո՞ւ են հիմա դիմում այդ քայլին: Ավելի քան պարզ է՝ նախընտրական խաղեր են: Ամենևին չեմ զարմանա, եթե մի քանի օրից տրանսպորտային միջոցների իրավախախտումներ՝ ակտեր «ջրեն», մի քանի օրից՝ ԴԱՀԿ ակտեր, հետո՝ ազատազրկվածների համաներում և այլ «բարի կամքի» դրսևորումներ: Հետո կգոռգոռա, որ հանելու է բոլոր արագաչափերը, վերադարձնելու է մինչև վերջին կոպեկը…

Ամենը շատ խնդալու կլիներ, եթե այդքան զզվելի չլիներ: Մի մարդ, ով անձամբ մեղավոր է հազարավոր կյանքերի արյան և հարյուր հազարավոր ընտանիքների ապագայի խեղման մեջ, լուրջ դեմքով քարոզարշավի է պատրաստվում: Իսկ ամենազզվելին այն է, որ այդ իրականությունը դեռ ընդունող ու ողջունողներ, այդ լոլոները հալած յուղի տեղ ընդունողներ կան: