ԱՄՆ Պետդեպ․ «ՌԴ-ն հնարավոր է ձգտում է պահպանել հակամարտությունը Ղարաբաղում»

254

ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը հնարավոր է ձգտում է պահպանել հակամարտությունը Ղարաբաղում, այլ ոչ թե լուծել այն: Համապատասխան տեսակետը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:

Նա խոսել է Վաշինգտոնի «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող վեբինարի ժամանակ:

«Ես ակնկալում եմ Ադրբեջանի իշխանությունների դժգոհության բարձրացում այն փաստից, որ ռուս խաղաղապահները կարծես թե երկարաժամկետ են մնում Լեռնային Ղարաբաղում», Քենթի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: