ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի դեմ միջուկային գործարքի հետ անհամատեղելի պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին

134

ԱՄՆ-ն պատրաստ է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը մամուլի ճեպազրույցում:

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացմանը վերադառնալու համար, այդ թվում` չեղարկելով դրան հակասող պատժամիջոցները», ասել է նա:

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Վիեննայում Իրանի միջուկային գործարքի իրականացման շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական ու գործնական եղանակով: Ամերիկյան կողմը խորհրդակցություններ է անցկացրել Ռուսաստանի, Եվրոմիության և Չինաստանի ներկայացուցիչների հետ: