ԱՄՆ․ Պենտագոնը չի հասել իր նպատակներին զորքերի մարտական ​​պատրաստվածության բարձրացման հարցում

99

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի հասել իր նպատակներին առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհում հնարավոր հակամարտությունների համար զինված ուժերի մարտական ​​պատրաստության բարձրացման հարցում: Այդպիսի եզրակացություն է արվում ԱՄՆ կառավարության հաշվետվության գրասենյակի զեկույցում, հաղորդում է Military Times-ը:

Զեկույցի հեղինակների խոսքերով, զորքերի մարտական ​​պատրաստությունը անձնակազմի և ռազմատեխնիկական վերազինման տեսանկյունից 2017-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում բարձրացվել է միայն ցամաքային զորքերում, իսկ ռազմածովային ուժերում այն ​​սկսել է անկում ապրել։ Բացի դրանից, հանձնարարված խնդիրները չեն կատարվել ավիացիայի, տիեզերական և կիբեռնետիկական ուժերի կողմից: