Google-ին մեղադրեցին Android սմարթֆոնների օգտատերերին լրտեսելու մեջ

57

Ավստրիական None of Your Business (NOYB) շահույթ չհետապնդող կազմակերպության ղեկավար Մաքս Շրեմսը ամերիկյան Google ընկերությանը մեղադրել է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերին լրտեսելու մեջ: Նա իր բողոքը ներկայացրել է Ֆրանսիայում գաղտնի տվյալների պաշտպանության կազմակերպությանը՝ նշելով, որ Google-ը իր գործողություններով խախտում է ԵՄ օրենսդրությունը:

Հարցն այն է, որ Android հեռախոսները ստեղծում են եզակի գովազդային կոդեր, որոնք հիշեցնում են Apple-ի գովազդային իդենտիֆիկատորը (The Identifier for Advertisers, IDFA): Սա թույլ է տալիս հետևել սմարթֆոնների օգտատերերի գործողություններին ինտերնետում և հարմարեցնել գովազդը:

Դրանով Google-ը և երրորդ կողմերը կարող են լրտեսել օգտատերերին առանց նրանց համաձայնության, Financial Times-ին ասել է NOYB–ի փաստաբան Ստեֆանո Ռոսետտին: