«1lurer.am»-ի մանիպուլյացիան «AstraZeneca»-ի վերաբերյալ. պատվաստանյութի նկատմամբ վստահությունը ոչ միայն չի ամրապնդվել, այլ այն շարունակաբար նվազում է

85

Ապրիլի 5-ին «1lurer.am»-ում տեղադրվել է «Ամրապնդվել է վստահությունն AstraZeneca պատվաստանյութի նկատմամբ. երկրները վերսկսել են ներկրումը» վերնագրով նյութ, որը ներկայացնում է կորոնավիրուսային վարակվածության թվերի կտրուկ աճն ու պատվաստումները քանակը:

Այնուամենայնիվ, նյութում չի հիմնավորվում վերնագրում արված պնդումը, թե «AstraZeneca»-ի նկատմամբ պետությունների վստահությունը ամրապնդվում է:

Հոդվածի հեղինակի կողմից հիշատակվող երկրներում վստահությունը նվազում է, քանի որ քաղաքացիների շրջանում առաջ եկած թրոմբոզի դեպքերը անհանգստանալու տեղիք են տալիս:

Նման մանիպուլյատիվ բնույթի նյութերի  պետական մակարդակով տարածումը խոսում է այն մասին, որ փորձ է արվում հանրության շրջանում մեծացնել «AstraZeneca»-ի հեղինակությունը, որը կառավարությունը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում:

Ավելին` https://antifake.am/am/news/10744