«Ֆեյք» իրավապաշտպանների ու կանանց նկատմամբ «բռնությունների» մասին նախկինում բղավողների լռությունը ականջ է ծակում

87

«Ֆեյք» իրավապաշտպանների ու կանանց նկատմամբ «բռնությունների» մասին նախկինում բղավողների լռությունը ականջ է ծակում

Այսօր «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնությամբ կանայք ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում ոստիկանական ուժերը բիրտ և ակնհայտ ոչ համաչափ կերպով բերման էին ենթարկում կանանց։ Ակցիայի յուրաքանչյուր մասնակցի բերման ենթարկելու համար ոստիկաններն աշխատում էին 4-5 հոգով։

Այս իրադարձությունների մեջ, սակայն, լուռ են սորոսական «իրավապաշտպաններն» ու կանանց իրավունքներով զբաղվողները, ովքեր նախկինում առիթը բաց չէին թողնում ոստիկանական գործողությունները քննադատելու, «լուն ուղտ դարձնելու» ու ոստիկանական «ապօրինությունների» մասին բղավելու համար։ Դե իսկ իրավագիտության «գուրու» Դանիել Իոաննիսյանը ոչ միայն չի քննադատում ոստիկանության գործուղությունները, այլ նաև «իրավաչափ է համարում» կանանց ապրիլի 7-ին բռնությամբ բերման ենթարկելու համար ձեռնարկված քայլերը։

Ավելին՝ https://antifake.am/am/news/10773