Փաշինյանի կնքահայր-քաղաքապետը՝ Տավուշի մարզպե՞տ

75

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանն օրերս Կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տավուշի մարզպետի իր թեկնածուին, ով Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանն է:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ Փաշինյանը պատրաստվում է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձնել կամ ներկայումս Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Ճաղարյանին, կամ իր եղբոր տղային՝ Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանին: