Փաշինյանը փորձում էր մարտի 1-ի գործով սլաքները ուղղել դեպի Քոչարյանը. «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն

98

Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ընդունել է որոշում, որը պետք է ընդուներ,-այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» հիմնադրանի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

Նա նկատեց, որ այս երեք տարիների ընթացքում իշխանությունը արել է ամեն հնարավոր բան, որպեսզի փորձի խաղա Քոչարյանի անվան հետ։ Բացի դրանից, քրեական գործ էր բացել նաև  Քոչարյանի որդու վրա։

«Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Փաշինյանին, որ նա հոդս ցնդեցրեց Քոչարյանի անվան շուրջ ստեղծված բոլոր ստերը։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, մարտի 1-ի գործը քաղաքական իմաստով բացահայտված էր։ Փաշինյանը ուզում էր իր վրայից սլաքները ուղղել դեպի Քոչարյանը, սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ՀՀ երկրորդ նախագահը արդարացվել է»,- նկատեց Վարդանյանը։

Աղբյուր` Փաստինֆո