Փաշինյանը լրտեսության մեղադրանքով գործակալին անվտանգության խորհրդում պաշտոնի է նշանակել․ Arminsider

34

Arminsider տելեգրամյան ալիքը գրում է․

Ուրեմն, Արմեն Լևիկի Ոսկանյանը, որը 26․03․2021թ-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սփյուռքի հարցերով բաժնի պետ, նախկինում ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԹՈւՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ Է։ Նա աշխատել է ՀՀ հատուկ ծառայության համակարգում և ԲՌՆՎԵԼ։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրեն էր դեռ Գորիկ Գուրգենի Հակոբյանը։ Այն ժամանակ անվտանգության գեներալ Գորիկ Հակոբյանը, դեպքը թույլ չի տվել հանրայնացնեն, քանի որ փաստացի իր համակարգի աշխատակցի են բացահայտել, թշնամի երկրի համար լրտեսություն անելու համար։ Ընդ որում, Արմեն Ոսկանյան անվտանգության աշխատակցին Թուրքիայի հատուկ ծառայությունները հավաքագրել են, ամուսնացելով ազգությամբ հայ, բայց Թուրքիայի քաղաքացի և այդ երկրի գործակալի հետ։ Հայաստանի ԱԱ Ծառայությունը կարճ ժամանակ անց բացահայտել է, սկզբից կնոջը, հետո նաև ամուսնուն։ Արմեն Ոսկանյանին համակարգից հեռացրել են, անմիջապես, և հարուցել են քրեական գործ լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, գործը անգամ կարճված չէ, բայց Նիկոլ Փաշինյանին դա չի խանգարել, վարչապետ դառնալուց անմիջապես հետո Արմեն Ոսկանյանին վերադարձնել այս անգամ, արդեն ՀՀ Անվտանգության խորհրդի համակարգ, որտեղով բազմաթիվ հույժ գաղտնի տեղեկություններ են անցնում, և անգամ տալ բաժնի պետի պաշտոն։ Լրատվամիջոցները կարող են դիմել Ազգային Անվտանգության Ծառայություն պարզաբանում ստանալու կապակցությամբ, քրեական գործի «քնեցնելու» և թուրքական գործակալին անվտանգության համակարգում պաշտոն տալու մասին, սակայն վստահ ենք որ ինֆորմացիան գաղտնի է պահվելու։ Միևնույն ժամանակ, այս պատմությունը անվտանգության աշխատակիցները անգիր գիտեն, հուսով ենք որ գոնե ներքին կարգով հետևում են, մեր հայրենիքում վխտացող թուրքական ագենտներին։
Լուսանկարում Արմեն Ոսկանյանն է և իր կինը՝ ազգությամբ հայ, թուրքական քաղաքացի, կից նաև վարչապետի որոշում հրամանն է թուրքական գործակալին պաշտոնի նշանակելու մասին։

Ի դեպ Արմեն Ոսկանյանի կինը Ալին Օզինյանն է, ով երկար տարիներ աշխատել է թուրքամետ Սիվիլնեթ լրատվականում և Թուրքիային նվիրված հաղորդումներ էր վարում: