Տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ․ Լարիսա Ալավերդյան․ «Իրավունք»

54

«Ինչ կարող է անել ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ մեր գերեվարված տղաներին հետ վերա­դարձնելուն միտված: Ինչո՞ւ է լռում միջազ­գային հանրությունը: Այս հարցերի պա­տասխանը փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանից, ով փաստեց.

-Հարցը բավականին ակտո­ւալ է ոչ այն պատճառով, որ մինչ օրս չեն վերադարձվել մեր գերիները, այլ որով­հետև կարծես թե շրջանցում են հարցը, թե ինչպես են առաջացել այդ գերիները: Ես հիմնականում կցանկանայի շեշտը դրա վրա դնել, որովհետև դրանից է հետևում, թե ինչու չեն անում հստակ, հասցեական քայլեր, կամ ինչու նրանց մոտ դա չի ստացվում: Առաջինը, պետք է հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը, մարտերը դեռ շարունակվում էին: Այդ ստո­րագրման ժամանակ մենք չենք տեսնում կետ, որ նախևառաջ դուրս բերվեն այդ տարածքներից դեռ ողջ և մարտնչող զինվորնե­րին: Այսինքն՝ եթե հակիրճ, ապա ցավալիորեն պետք է ասեմ, որ տարածքները հանձնվել են դեռ ողջ, մարտնչող զինվորականների հետ: Ավելին՝ կան մարդիկ, որոնք գերության մեջ են հայտնվել պա­տերազմը ավարտվելուց հետո՝ դեկտեմբերին:

-Դա ինչպե՞ս  է պատահել:

-Շատ սովորական, իշխանու­թյունները զինվորականներին ու­ղարկել են այնպիսի տարածքներ, որոնք հետագայում չեն կարողա­նում ապացուցել, որ դրանք հայկական են: Այստեղ է խնդիրը, եթե դուք ուղարկում եք մարդկանց ու հետագայում չեք կարողանում տեր կանգնել նրանց, ապա այս­տեղ պետք է խոսել ոչ թե նրա մա­սին, թե ինչ չի արվել, այլ ինչ հան­ցագործություն է տեղի ունեցել: Եվ ես համոզված եմ, որ նման թշնամական վերաբերմունքն ամ­բողջովին զրոյացրել է այն հեղի­նակությունը, որը պետք է ունենա իշխանությունը՝ բանակցելու հա­մար, որպեսզի կարողանա որպես հավասար կողմ հանդես գալ:

-Տիկի՛ն Ալավերդյան, իսկ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, համապատասխան կառույցների անդեմ, կրավորական, ընդամենը հայտարարությունների մակարդակով արձագանքը:

-Երբ է լինում կոշտ արձա­գանք, երբ շահագրգիռ պետու­թյունը բարձրացնում է այդ հար­ցերը ոչ թե որպես անհասցե հայ­տարարություն, այլ կոնկրետ հարցը դարձնում է օրակարգային բոլոր հարթակներում: Հիմա, քա­նի որ պետությունը ինքը չի անում դա, միջազգային հանրությունը հանդես է գալիս ընդհանուր, կոն­վենցիաներից բխող, ՄԱԿ-ի կանո­նադրություններից բխող հայտարարություններ: Հետո, ինչ սպա­սել միջազգային հանրությունից, երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Ադրբեջանում շատ լավ են վերաբերվում գերի­ներին: Նման՝ անգամ թշնամու համար անհասկանալի դիրքորո­շումները հիմք են տալիս միջազ­գային հանրությանը բավարար­վել կրավորական, այո, ճիշտ նշե­ցիք, անդեմ հայտարարություննե­րով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: