«Վեկտոր»․ Էպիվակկորոնան արդյունավետ է COVID-19-ի նոր շտամների դեմ

123

Էպիվակկորոնա պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի շտամների դեմ: Այս մասին հայտարարել է Եկատերինբուրգի վիրուսային վարակների «Վեկտոր» հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը:

Այն աշխատում է ընդդեմ բոլոր հայտնի տեսակների դեմ, որոնք այժմ կան՝ բրիտանական, հարավամերիկյան և հարավաֆրիկյան: Պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմիններ հայտնվում են դեպքերի 94%–ում, ասել է նա Вести ФМ-ի եթերում:

Այս պատվաստանյութն առնվազն մեկ տարվա ընթացքում տալիս է իմունիտետ: Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ «Վեկտորը» բազմաթիվ դիմումներ է ստանում արտերկրում իրենց պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ: