Ստյոպիկ Սաֆարյանի սիրտը թթու վարու՞նգ է ուզում․․․ Միհրդատ Մադաթյան

50

ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՍԻՐՏԸ ԹԹՈւ ՎԱՐՈւ՞ՆԳ Է ՈւԶՈւՄ…

Երեկվա ՀՀ երկրորդ նախագահի՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցից հետո կասկած էլ չունեի, որ շատերը կոնվուլսիաների մեջ կընկնեն։ Սովորաբար, Նիկոլ Փաշինյանի լալահառաչ վնգստոցը առաջնային լսվում է Ստյոպիկ Սաֆարյանի բերանից։ Իհարկե պատասխանը չուշացավ։ Մարդ, ով իր կյանքում ոչինչ չի արել ու չի ստեղծել, բացի բանսարկությունից, ֆեյքերի բանակից, սրա-նրա անձնական կյանք մտնելուց, կանացի բամբասկոտությունից և վախկոտությունից, փորձում է մեծ-մեծ կարծիքներ արտահայտել…

Չնայած թե բոլորին էլ հայտնի է թե ում կարծիքն է նա արտահայտում…Ստյոպիկ, ախր նույնիսկ մեջբերում անելուց, չես կարողանում ճիշտ անես։ Ես գիտեմ որ Դու գյոթե.ի մեծ մասնագետ ես, բայց դե էս ցիտատը քո իմացած գյոթե.ը չեն գրել, մեջբերումդ՝ գերմանացի մեծ քնարերգու, մտածող, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեից էր։ Անկեղծ ես այդ մարդու անվան մեջ «Հ» տառ չգտա։ Իսկ եթե որոշել ես թարգմանել այդ մարդու անունը ու դարձնել Հովհաննես, ասեմ, որ այդ իրավունքը քեզ ոչ-ոք չի տվել։ Գոնե այս գրառումը Ռեգինա Պռազյանի էջով դրած լինեիր էլի…

ՀԱՐՑ՝ 2008 թվականի մարտի 1-ին, որտեղի՞ց էր Ստեպիկ Սաֆարյանը հայթայթել այն մանկական կոշիկը, որը՝ բարկացած ու հուզված ժողովրդին ի ցույց դնելով, հրահրեց ընդհարումներ, լալահառաչ համոզելով, որ ոստիկանները մահակներով երեխա են սպանել իսկ հետո պարզվեց, որ ոչ մի երեխայի հետ էլ ոչինչ չէր պատահել։ Հիմա էլ, այս անհայրենիք բանսարկության կամ բլեֆի վարպետը, փորձում է կարծիք արտահայտել մի մարդու մասին, ով իր կյանքի մեծ հատվածը, անձնվիրաբար նվիրել է Արցախին ու Հայաստանին՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։

Իսկ հիմա, ըստ էության ինֆորմացիա, մտորման համար՝ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ իսկապես հեռախոսային զրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք հին ընկերական հարաբերություններ ունեն»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եվ գիտե՞ք՝ նրանք այդ հարաբերությունները պահպանում են և բավական հաճախ են զրուցում հեռախոսով»։ Դնեմ նաև այս ինֆորմացիայի ամսաթիվը՝ 06 ապրիլի 2021 թվական։ Սա ուղղակի ՌԴ-ի կողմից եղած աջակցության, կամ ավելի ճիշտ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ մասին։

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի՝ ժողովրդի կողմից ունեցած աջակցությանը, ապա դրա վառ ապացույցն է եղել դեռևս 2018-2019 թվականները, երբ այսօրվա ազգադավ ու թրքամետ իշխանությունները հայտարարել էին Արցախի հերոսին՝ մեղադրյալ և դատում էին այսօր ՀՀ Սահմանադրությանը հակասող մի հոդվածով, իսկ այդ ամբողջ ֆարսի գլխավոր դերակատարներից մեկը՝ «կալբաս» Նելլիի հետ, Սեդա Սաֆարյանն էր՝ Ստյոպիկ Սաֆարյանի քույրը։ Կարծես թե դեռևս այն ժամանակ Նախագահի ժողովրդականությունը ակնհայտ էր… Նախագահի աջակիցներից ոչ Դուք պրծում ունեիք, ոչ էլ այսօրվա ազգադավ իշխանությունները…

Մի խոսքով՝#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ#ԴԱՏՎԵԼՈւ_ԵՔ՝ բանսարկության, անձնական տիրույթ մտնելու, ատելություն սերմանելու և լկտիաբար ու անպատասխանատու ստելու համար…

#նիկոլ_դավաճան#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից։