Սիրելի՛ կանայք, Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով․ ՄԻՊ

82

Սիրելի՛ կանայք, 

Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեր շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով: Ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:Թո´ղ որ այն միշտ հարատև լինի:

 Կնոջ իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության հիմքերը: Հակառակ պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր: 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան