ՌԴ-ն լավ հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ-ն կենսաբանական զենք է մշակում ռուսական և չինական սահմանների մոտ

175

Ռուսաստանը լավ հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ-ն կենսաբանական զենք է մշակում Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ գտնվող լաբորատորիաներում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարակից տարածքներում արձանագրվում են հիվանդությունների բռնկումներ, որոնք այդ շրջաններին ոչ բնորոշ չեն:

«Մեզ ասում են, թե խաղաղ սանիտարահամաճարակային կայաններ են գործում մեր սահմանների մոտ, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք ավելի շատ հիշեցնում են Մերիլենդ նահանգի ֆորտ Դեթրիկը, որտեղ ամերիկացիները տասնամյակներ աշխատում են ռազմական կենսաբանության ոլորտում», ասել է Պատրուշևը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: