Պակիստանի արտգործնախարարը ՌԴ-ն անվանեց աշխարհում կայունության գործոն

103

Այսօր Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին Ռուսաստանն անվանել է տարածաշրջանում և աշխարհում կայունության գործոն:

«Ռուսաստանը կայունության գործոն է այս տարածաշրջանում: Բայց ոչ միայն տարածաշրջանային մակարդակով, նա կայունության գործոն է միջազգային ասպարեզում», Իսլամաբադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է Պակիստանի արտգործնախարարը:

Քուրեշին նշել է, որ Պակիստանը ցանկանում է վստահության և բարեկամության հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և իր առաջնահերթություններից մեկը համարում է Մոսկվայի հետ հարաբերությունները: