Ուկրաինան պատվաստանյութ կստանա Pfizer-ից

86

Ուկրաինայի իշխանությունները պայմանագիր են կնքել Pfizer-ի հետ 10 միլիոն չափաբաժին կորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարման համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերով, դժվար է եղել նման արդյունքի հասնել, հաղորդում է news.ru-ն:

«Այսօր շատ կարևոր օր է Ուկրաինայի և ուկրաինացիների համար. այսօր մենք վերջապես Pfizer-ի հետ կարևոր պայմանագիր ստորագրեցինք Pfizer-ի 10 միլիոն չափաբաժին պատվաստանյութի մատակարարման համար: Դա իրոք դժվար էր անել, բայց Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ զրույցի շնորհիվ (ես նրա հետ զրույց ունեցա փետրվարի 8-ին) նա խոստացավ, որ կանի հնարավոր և անհնար ամեն ինչ: Եվ նա դա արեց», ասել է պետության ղեկավարը: