«Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու որոշումը պետք է ընդունի դաշինքը, այլ ոչ թե ԱՄՆ-ն»

79

Դաշինքը, այլ ոչ թե ԱՄՆ-ն պետք է որոշի՝ համաձայնել արդյոք Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Կիևի հայտարարությունների հետ:

Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությունը Դոնբասում պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է:

«[ՆԱՏՕ-ին անդամակցությունը] որոշ ժամանակ Ուկրաինայի ձգտումն է: Մենք երկար ժամանակ քննարկում ենք այդ ձգտումը Ուկրաինայի հետ, մենք վճռականորեն աջակցում ենք նրանց, համագործակցում նրանց հետ, աշխատում ենք հակազդել ապակայունացնող գործողություններին, բայց այդ որոշումը կայացնում է ՆԱՏՕ-ն», ասել է Փսակին: