«Շատ հետաքրքիր բան գտա։ Ցավոք չգիտեմ ով է հեղինակը։ Սա «թուրքն իմ թշխամին է» ալիքի պատասխանն է։ Առաջարկում եմ ծանոթանալ». Ռաֆայել Հովհաննիսյան

51

Ռաֆայել Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Շատ հետաքրքիր բան գտա։ Ցավոք չգիտեմ ով է հեղինակը։ Սա «թուրքն իմ թշխամին է» ալիքի պատասխանն է։ Առաջարկում եմ ծանոթանալ։

«Իմ թշնամին հայն է, ով աշխատողին չի գրանցում, որ հարկ չմուծի, իմ թշնամին հայն է, որ խմած ղեկին է նստում, իմ թշնամին հայն է, որ մանկապարտեզում երեխա է ծեծում, իմ թշնամին հայն է, որ բանակում զինվորին հասցնում է ինքնասպանության, իմ թշանամին հայն է, որ զինվորին ծառից միրգ քաղել չի թողնում, ջուր չի տալիս, իմ թշնամին հայն է, ով զենք է գողանում, իմ թշնամին հայն է, ով ծառ է կտրում, կենդանի տանջամահ անում, իմ թշնամին հայն է, ով կոռումպացված է, իմ թշնամին հայն է, ով հանդիպակաց է մտնում մեքենայով, իմ թշնամին հայն է, ով օրենք չի սիրում/հարգում, ինչպես նաև մնացած իր հայրենակիցներին, իմ թշնամին հայն է, ով հույսը դրել է ռուսի վրա։

Էս էլ ձեր ֆլեշմոբի պատասխանը, թե բա իմ թշնամին թուրքն է …. թուրքն ա գռփել, խաբել, գցել, գողացել՞ մեղավոր փնտրելու փոխարեն սովորեք ինքներդ ձեր վրա աշխատել

Հ.գ ցանկը կարելի է անվերջ շարունակել»

Իմ կարծիքով ամեն ինչ ճիշտ է ասում հեղինակը։ Բայց այս սրտամորմոք ինքնաքննադատական տեքստը կլիներ ազնիվ, եթե այստեղ լիներ նաև հետեվյալը.

«իմ թշնամին հայն է, ով պատերազմի 44 օրվա ընթացքում լկտիաբար խաբել է մեզ, իմ թշնամին հայն է, ով հոկտեմբերի 19 ֊ ին չի դադարեցրել պատերազմը և դրանով սպանել է 3000 ֊ ից ավել հայ զինվոր, իմ թշնամին հայն է, ով բերում է Հայաստան AstraZeneka պատվաստանյութը երբ դրանից մարդիկ են մահանում, իմ թշնամին հայն է, ով Ալիեվի կնոջ էջում լպստում է նրա ամուսնու անդամը, իմ թշնամին հայն է, ով կապում է ֆուտբոլային հաղթանակը Կոմանդոսի մահվան հետ, իմ թշնամին հայն է, ով թուրքերի կողմից սպանված մի քանի հազար զինվորի արյան վրա փորձում է կառուցել հայ ֊ թուրքական հարաբերություններ»։

Այդ ժամանակ ես կասեի, որ հեղինակը ճիշտ տղայա ( կամ աղջիկ ) ով իրոք լուրջ բան է գրել։ Բայց քանի որ իրա տեքստում չկար մի բառ անգամ այն հայի մասին ում պատճառով երկիրը մահանում է, սա պարզապես Նիկոլ Փաշինյանի թրքամետ քաղաքականությունը պաշտպանող տեքստ է։ և ուրիշ ոչ մի բան։Այսքանը։ և իհարկե. #Թուրքնիմթշնամինէ։

Հ.Գ. Չի ստացվելու ձեզ մոտ։ Հիշում ենք ու պահանջում»։