Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են Ղրիմում ռուսական զրահատեխնիկայի տեղակայման մասին

141

🟢 Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնել են Ղրիմում ռուսական զրահատեխնիկայի տեղակայման մասին, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել Կիևում և Վաշինգտոնում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ենթադրում է, որ Մոսկվայի նման գործողությունները նման են «մկանների խաղի»:

Պենտագոնից  ավելի վաղ հայտնել էին, որ ուկրաինացի գործընկերներին անհրաժեշտ աջակցութոյւն կտրամադրեն «ռուսական ագրեսիայի» պարագայում և նրանց մենակ չեն թողնի Մոսկվայի հետ դեմ-դիմաց: Աղբյուրի տվյալներով` ՆԱՏՕ-ն արդեն սկսել է ռազմական բեռներ ուղարկել Ուկրաինա:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի հարավում կիրակի վայրէջք է կատարել ամերիկյան ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր տրանսպորտային ինքնաթիռը: Անհայտ ուղեբեռով օդանավը ժամանել է իսպանական «Մորոն դե լա Ֆրոնտերա» ավիաբազայից:

Մի քանի ժամ անց ևս մեկ C-17A օդանավ է վայրէջք կատարել Ուկրաինայում գերմանական «Ռամշտայն» ավիաբազայից:

Բացի այդ, Ուկրաինայի տարածքում վայրէջք է կատարել նաև թուրքական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավը, ինչը բավականին հատկանշական է` հաշվի առնելով Թուրքիայի գլխավոր դերակատարությունը Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում:

«Հավանական է, որ ՆԱՏՕ-ի խորհրդի վերջերս կայացած նիստում որոշում է ընդունվել Ուկրաինայում թուրքական ուժեր տեղակայելու մասին»,- նկատում է աղբյուրը:

@combatanalytics
@combatanalytics_rus